Մոսկվայում և Մոսկվայի մարզում նավթային ընկերությունների բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը | factor.am

Մոսկվայում և Մոսկվայի մարզում նավթային ընկերությունների բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը | factor.am

factor.am Մի քանի խոշոր ռուսական նավթային ընկերությունների պատկանող բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը Մոսկվայում և Մոսկվայի մարզում, Reuters-ին հայտնել են «Ռոսնեֆտ»-ի, «Գազպրոմնեֆտ»-ի և «Տատնեֆտ»-ի հաճախորդների սպասարկման թեժ գծերում, փոխանցում է Moscow Times-ը։

Օգոստոսին Ռուսաստանի որոշ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզի ամենախիտ բնակեցված հատվածներում, կրկին նավթամթերքի դեֆիցիտ է, ինչը դարձել է վառելիքի ճգնաժամի երկրորդ ալիքը, որը թափ էր հավաքում մայիսից և հուլիսին մի փոքր նվազել էր։

Նախօրեին էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն ընդունել է Ռուսաստանում բենզալցակայաններում հերթերի խնդիրը՝ ասելով, որ իշխանություններն աշխատում են դրա լուծման ուղղությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն