azatutyun.am Իշխող խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը չի հաստատում և չի հերքում մամուլում տարածված տեղեկությունը, թե ՔՊ-ն որոշել է ընդդիմադիր չորս թեկնածուներից միայն «Հայաստան» խմբակցության թեկնածու Գալստյանին ընտրել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
«Ազատությունը» մասնավորապես հարցրել է՝ «մամուլում տեղեկություններ կան, որ Քաղաքացիական պայմանագիրը որոշում ունի ընդդիմադիր 4 թեկնածուներից միայն Հայաստան խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանին ընտրել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, մյուս երեքին՝ ոչ, հաստատո՞ւմ կամ հերքո՞ւմ ենք», Մանավազյանը պատասխանեց. «Հաշվիչ հանձնաժողովը կհայտարարի արդյունքները, դրանից հետո կխոսենք, որովհետև որոշումը այնպիսին է, որ կարտացոլվի ընտրություններում: Ես ոչ հասյատում, ոչ էլ հերքում եմ ցանկացած այլ տեղեկություն, քանի ի հայտարարել հաշվիչ հանձնաժողովը արդյունքները, որովհետև արդյունքները պետք է հաշվել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում