Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՍԱՏՄ-ն արձագանքել է Հայաստանից ակնկալիքների վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը | armenpress.am

armenpress.am Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ արձագանքելով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը, անդրադառնալով Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների մեղմման կամ վերացման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին, նշել էր, թե Հայաստանից ակնկալում են հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքների, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվության և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների ծրագրի տրամադրում։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։

Ընթացող կառուցողական երկխոսության շրջանակներում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խստագույն պահպանմանն ուղղված միջոցառումներն ու գործողությունների ժամանակացույցը»,- նշեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն