Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը | 1lurer.am

Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Արմինե Լագզյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Լորդ» ռեստորանում (Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 12/1), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ․

սննդի կառույցի նախագծումը, կառուցվածքը, տեղակայումը չեն ապահովել հիգիենիկ աշխատանքային պայմաններ.

չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, կեղտի կուտակումը, օտար մասնիկների

թափանցումը սննդամթերքի մեջ.

չի պահպանվել կենդանիների, կրծողների և միջատների ոչնչացման գործընթացների պարբերականությունը.

կառույցը չի ունեցել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածք.

հատակն ունեցել է ճաքեր, չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.

խոհանոցի դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.

սանհանգույցի դուռը հեշտորեն չի մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չի եղել հարթ և չներծծող մակերևույթ ունեցող նյութերից.

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման.

սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն