azatutyun.am Իրանում երգչուհի Հիվա Սեյֆիզադեն դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։
Khabaronline կայքը գրում է, որ Սեյֆիզադեն ձերբակալվել էր, երբ փետրվարի վերջին Թեհրանում անվտանգության ուժերը դադարեցրել էին նրա համերգը։ Համերգի անցկացման վայր հանդիսացող մշակութային կենտրոնը դրանից հետո նույնպես դադարեցրել է գործունեությունը։
Այժմ նա չորս տարվա ազատազրկման է դատապարտվել «կոռուպցիայի և մարմնավաճառության հրահրման» մեղադրանքով։
«Ինչպե՞ս կարող է Սաադիի բանաստեղծություն երգելը կամ ընդհանրապես իրանական երգարվեստով զբաղվելը համարվել կոռուպցիայի և մարմնավաճառության հրահրում», – իր հայտարարության մեջ հարցրել է Սեյֆիզադեն։
Երգչուհին մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում