arm.sputniknews.ru «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։
«Ազատ արձակել հենց նիստերի դահլիճից` չկիրառելով որևէ այլլ խափանման միջոց»,- ասաց դատավոր Բալայանը։
Չալաբյանի գործով առաջին դատական նիստին փաստաբանները միջնորդել էին խափանման միջոց կալանքը փոխել ազատությամբ` կիրառելով մինչև 15 մլն դրամ գրավ։
Հանրային մեղադրողն առարկել էր` նշելով, որ գործը դեռևս նախնական դատաքննության փուլում է։ Նա նշել էր, որ գործի ելքի վրա ազդելու, ինչպես նաև փախուստի դիմելու ռիսկ կա և միջնորդել էր երկարացնել կալանքը 3 ամսով։