Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է | 1lurer.am

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Անուշիկ Գևորգյան Ավետիքի» Ա/Ձ-ում։

Նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր, թունավոր նյութեր։

Հայտնաբերված խախտման հիմքով տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արտադրանքի կամ դրա խմբաքանակի իրացումը կասեցնելու, արտադրանքը հետ կանչելու և ոչնչացնելու վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է այն սպառողներին, ովքեր ձեռք են բերել տվյալ խաղալիքը, կապ հաստատել տեսչական մարմնի հետ և վերադարձնել այն՝ երեխաների առողջությանը հնարավոր վնասի ռիսկից խուսափելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն