azatutyun.am Ռուսաստանի Եյսկ նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, հաղորդել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը:
Վենիամին Կոնդրատևի փոխանցմամբ՝ բեկորներն ընկել են մասնավոր տան վրա, տուժել է ընտանիք: Երկու մեծահասակներին հոսպիտալացրել են:
Ըստ նահանգապետի, անօդաչուների բեկորներ են ընկել նաև նավահանգստում գտնվող ձեռնարկության վրա: «Այժմ այնտեղ մարում են հրդեհը: Բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն կցուցաբերենք», – գրել է նահանգապետը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում