azatutyun.am Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Մանհեթենի շրջանային դատարանի դատավոր Ջինեթ Վարգասն «ակնհայտ ապօրինի» է որակել որոշումը, որով այդ երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցվել է բացառապես նրանց ազգության հիման վրա:
Դատավորը պնդել է, որ Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս պետքարտուղարին նման ձևով միջամտել հյուպատոսությունների աշխատանքին:
Պետդեպարտամենտն այս տարվա հունվարին մտցրած սահմանափակումների հիմնավորման մեջ նշել էր, թե 75 երկրների քաղաքացիները մեծ հավանականությամբ կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար և ԱՄՆ-ում օգտվել սոցիալական աջակցությունից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում