Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» մարդկանց մասին | azatutyun.am

Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» մարդկանց մասին | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը սոցցանցերում գրառում է արել՝ նվիրված տարածաշրջանում դիվերսիաների կանխմանը, և տեղացիներին կոչ է արել հաղորդել ուժայիններին «ակցենտով» մարդկանց մասին:

Ըստ պաշտոնյայի՝ բնակիչները պետք է շատ ուշադիր լինեն, հատկապես՝ բնակավայրերից դուրս, ուշադրություն դարձնեն «այն ամենին, ինչը տարօրինակ է թվում», և այդ կապակցությամբ զանգահարել Ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչություններ:

«Տարօրինակությունների» թվում Կլիչկովը նշել է «կասկածելի անձանց», որոնք «թույլ են կողմնորոշվում տեղանքում, ակցենտով են խոսում»: Նահանգապետը կոչ է արել նաև ուժայիններին հայտնել հայտնաբերված անօդաչու թռչող սարքերի, թաքստոցների, թաքնված տեսախցիկների և ռադիոկայանների մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն