Իրանում հունվարյան ցույցերի ևս մեկ մասնակից է մահապատժի ենթարկվել | azatutyun.am

Իրանում հունվարյան ցույցերի ևս մեկ մասնակից է մահապատժի ենթարկվել | azatutyun.am

azatutyun.am Իրանի դատական համակարգն այսօր հայտարարել է հունվարին երկրով մեկ տեղի ունեցած բողոքի ցույցերի կալանավորված մասնակիցներից ևս մեկին մահապատժի ենթարկելու մասին:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Մաջիդ Ադինեն կալանավորվել էր հունվարի 9-ին Քարաջի Մոհամմադշար շրջանում:

Ադինեն մեղավոր է ճանաչվել «թշնամական խմբերի», Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ համագործակցելու, «պատերազմ բորբոքելու» մեջ: Ըստ դատական համակարգի՝ ձերբակալության ժամանակ տղամարդու մոտ եղել է «Կոլտ» ատրճանակ, 30 փամփուշտ, երկու էլեկտրաշոկեր, երկու տարայով արցունքաբեր գազ, լիցքավորվող էլեկտրասղոց և բենզինով լի շիշ:

Գերագույն դատարանը մերժել է դատավճռի դեմ վճռաբեկ բողոքը, և մահապատիժն ի կատար է ածվել այսօր առավոտյան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն