Ռուսական Ozon-ը հայտնել է, որ Դաղստանի լոգիստիկ կենտրոնը ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհվել է | azatutyun.am

Ռուսական Ozon-ը հայտնել է, որ Դաղստանի լոգիստիկ կենտրոնը ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհվել է | azatutyun.am

azatutyun.am Ռուսական առցանց մանրածախ առևտրով զբաղվող Ozon ընկերությունն այսօր հայտնել է, որ Դաղստանի Մախաչկալա քաղաքում գտնվող իր լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Ընկերությունը նաև ժամանակավորապես փակել է Հյուսիսային Կովկասի հարակից Ստավրոպոլի երկրամասում և Ադիգեայում գտնվող երկու պահեստները՝ անօդաչուների հարձակման մասին նախազգուշացման պատճառով։ Ընկերության փոխանցմամբ՝ այդ պահեստները չեն վնասվել։

Նախօրեին Ռուսաստանի արտաքին իրավիճակների նախարարությունը հաղորդեց, որ հրդեհ է Սանկտ Պետերբուրգի հարավում գտնվող պահեստում, այրվող տարածքի մակերեսը 82 հազար քառակուսի մետր է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն