Փեզեշքիանն ընդունում է՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին «բազմաթիվ խնդիրներ» կան | azatutyun.am

Փեզեշքիանն ընդունում է՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին «բազմաթիվ խնդիրներ» կան | azatutyun.am

azatutyun.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է, որ երկիրը սոցիալական դժվարությունների է բախվում՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության, ինչպես նաև Թեհրանի դեմ Վաշինգտոնի՝ նոր սաստիկ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների ֆոնին։

«Ես հասկանում եմ, որ այսօր մեր հասարակությունում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք փորձում ենք հնարավորինս կանխել դրանք», – այսօր պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում ասել է Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է նվազեցնելու գնաճը, որը լայն թափ է ստացել փետրվարի վերջին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների մեկնարկից և դրան հաջորդած իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումից ի վեր:

Փեզեշքիանը խոսել է նաև «ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի, շրջակա միջավայրի և բանկային ոլորտի համակարգային խնդիրների» մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն