Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին՝ առանց Անկախության հռչակագրին հղման․ վարչապետ | civilnet.am

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին․ վարչապետ | civilnet.am

civilnet.am Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում, և այն չի պարունակելու հղում 1990-ի Անկախության հռչակագրին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։

«Ինչու՞։ Մի պարզ պատճառով, մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը և ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող, առավել ևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին և խաղաղության օրակարգն այժմ այլևս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը կառավարության համար առաջնային օրակարգ է»,- ասել է վարչապետը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն