civilnet.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Ռուսաստանի Դաշնության գործընկերներին, խնդրել է ճկունություն ցուցաբերել և երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատժամիջոցային ռիսկերից և Հայաստանը լիարժեքորեն ինտեգրել միջազգային երկաթուղային ցանցին։ Այս մասին վարչապետը հայտարարել է օգոստոսի 24-ին՝ Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ։
Փաշինյանն անդրադարձել է Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածին՝ ընդգծելով, որ այն Հայաստանի լիարժեք սեփականությունն է և գտնվում է ռուսական կառավարման ներքո, ինչի հետ հայկական կողմը որևէ խնդիր չունի՝ մեծագույն հարգանքով վերաբերվելով Ռուսաստանի Դաշնությանն ու նրա շահերին։
«Հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում։ Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Սա մեզ համար որևէ խնդիր չի եղել և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել։ Ընդ որում, էլի ուզում եմ կրկնել, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը և նրա շահերին»,- ասել է վարչապետը։
Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ միջազգային ներդրողներն ու բեռնափոխադրողները խուսափում են աշխատել ռուսական կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքների հետ՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով և Արևմուտքի հետ բարդ հարաբերություններով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում