300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. Փաշինյան | 1lurer.am

Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մտնի փակուղի: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը դարձավ այն առանցքային գործիքներից մեկը, որը թույլ տվեց կայունացնել Հայաստանի արտաքին միջավայրը, և Կառավարությունը ոչ միայն շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, այլև այն որդեգրում է որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների մեջ անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը:

«ԵՄ-ի հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգն իրացվում է տեսանելի տեմպերով: Նախորդ տարի ԱԺ-ի կողմից ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այդ գործընթացին»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ ՀՀ-ն այսօր միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում:

«Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ գաղտնիք չի բացի՝ ասելով, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն