Փաշինյանը բացեց խաղաքարտերը` վեհափառին հեռացնելու պատճառն Արցախը հիշատակելն է. Կարապետյան | arm.sputniknews.ru

Փաշինյանը բացեց խաղաքարտերը` վեհափառին հեռացնելու պատճառն Արցախը հիշատակելն է. Կարապետյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բացեց խաղաքարտերը․ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ցանկանում է հեռացնել Արցախի խնդիրը բարձրաձայնելու համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ այսօր կառավարության 2026-2031 թթ․ ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե կաթողիկոսը սուրբ և անմահ պատարագների ժամանակ Աստծուն կոչ է հղում, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այդպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։

«Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախ անունը շոշափելն է, հիշատակելը, ոչ թե իրենց ասած այլ բաները»,– նշեց Կարապետյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ բանակցային կարողությունների բացակայության հետևանքով Հայաստանը միայն գործընկերներ է կորցնում։ Նրա խոսքով՝ իշխանությունն ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը փորձում է բարդել ընդդիմության վրա, մինչդեռ մինչ այժմ չի եղել որևէ ոլորտ, որտեղ իշխանությունները կարողացել են արդյունավետ բանակցություններ վարել։

«Իր բանակցային ոճն այսօրվա ելույթում շատ վառ արտահայտվեց՝ «կամ-կամ» է, «և–և» չկա։ Բայց միշտ կան երրորդ տարբերակներ։ Դիվանագիտությունը հենց դրա մասին է»,– ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտնել է, թե «Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգի տակ գտնվող մի շարք հոգևորականներ Եկեղեցում սուրբ և անմար պատարագների ժամանակ կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այդպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»: Նա ընդգծել է, որ սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է Ամենայն Հայոց Կաթողիկոսը «հանգստի կոչվի», բայց միակ պատճառը չէ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն