«Սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը». Փաշինյանն անդրադարձավ անկլավների հարցին | azatutyun.am

«Սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը». Փաշինյանն անդրադարձավ անկլավների հարցին | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի 29 743 քառակուսի կմ տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում էն անկլավները, որոնց մասին ասել եմ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշխինյանը՝ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան։

Մանուկյանը մասնավորապես հարցրել է. «Մի քանի տարի առաջ ասել եք, որ Հայաստանում անկլավ չկա, պնդում էիք, որ Տիգրանաշենի հարցում որևէ խնդիր չկա, կասե՞ք՝ ի՞նչ փաստաթուղթ Ձեզ տվեցին, Մհեր Գրիգորյանի՞ն տվեցին, որ դու անթաքույց հրապարակային խոսում եք Տիգրանաշենը հանձնելու, չհաշված մյուս անկլավների անուններ եք տալիս, հանձնելու մասին»

«Շատ կարևոր է, որ միջպետական էթիկա ձևավորենք։ Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է․ որ Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքին ասում ենք Տիգրանաշեն։ Պրոբլեմը դա է»,- ասել է նա և հավելել, որ «սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը»։

«Գնալ ձեր ասած տրամաբանությամբ, նշանակում է հրաժարվել է Արծվաշենից, Ջերմուկի էն տարածքներից, որոնց մասին մենք անընդհատ կարևոր ենք համարում խոսել, նշանակում է հրաժարվել սահմանի գոյությունից։ Այլ բան, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը», – նշեց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն