Ըստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել | factor.am

Ըստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել | factor.am

factor.am Նոյեմբերյան համայնքի ղեկավարի նախկին առաջին տեղակալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու Մհեր Աղամյանի ու ևս մեկ անձի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Աղամյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի  պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված կուսակցության անունից, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված իններորդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով ընտրակաշառք է տվել ընտրող Գուրգեն Մակյանին:

Վերջինս ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Մակյանը, հանդիսանալով ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով, ՀՀ ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու համար հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուից իր և որդիների համար պահանջել է առավելություն, այն է՝ խնդրել է կազմակերպել և իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվող որդիներին քրեական պատասխանատվությունից ազատելը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն