Թրամփ. Ռուսաստանը պատերազմի պատճառով «կորցրել է վերահսկողությունը» դիզվառելիքի նկատմամբ | azatutyun.am

Թրամփ. Ռուսաստանը պատերազմի պատճառով «կորցրել է վերահսկողությունը» դիզվառելիքի նկատմամբ | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել ավարտել պատերազմը Ուկրաինայում՝ այն որակելով «խայտառակություն», որի հետևանքով տուժում է ամբողջ աշխարհը:

«Ռուսաստանը դժբախտաբար կորցրել է վերահսկողությունը Դիզելային Վառելիքի արտադրության նկատմամբ Ուկրաինայի հետ իր Պատերազմի պատճառով», – գրել է Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում, – «Նրանց մեծ թվով Դիզելային վառելիքի վերամշակման գործարաններ պայթեցվել են և առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել»:

«Այս ծիծաղելի և երբեք չվերջացող Պատերազմը Ուկրաինայի հետ պետք է ավարտվի: Ամբողջ աշխարհն է տուժում, մինչ 25 հազար մարդ, մեծամասամբ՝ զինվորներ, սպանվում են ամեն ամիս: Ինչպիսի խայտառակություն», – ընդգծել է Թրամփը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն