ՌԴ-ի կողմից արտահանման սահմանափակումները քաջալերված են ՀՀ ընդդիմության կողմից. Փաշինյան | news.am

ՌԴ-ի կողմից արտահանման սահմանափակումները քաջալերված են ՀՀ ընդդիմության կողմից. Փաշինյան | news.am

news.am Մեր նպատակը Ռուսաստանի հետ փոխշահավետ բազմավոլորտ համագործակցության ուղղված երկխոսություն է, հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր  ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով։ Բայց պետք է ասել ուղիղ, որ արտահանման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված և խնդրված են Հայաստանյան ընդդիմության կողմից, որոնք ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7–ի ընտրություններում։

Հայաստանյան այդ նույն շրջանակները, հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է։

Ըստ այդ պլանի, իրենց հովանավորների աջակցությամբ պետք է այնպիսի տնտեսական սահմանափակումներ մտցվեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվի, որպեսզի ժողովուրդը կառավարության դեմ սոցիալական բունտ անի։ Իհարկե, սա նմանօրինակ առաջին պլանը չէ, նման մի քանի պլաններ նախկինում արդեն տապալվել են, այս մեկն էլ կտապալվի, որովհետև Հայաստանի ժողովուրդը իր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը չի զիջի մաֆիային և Հայաստանի տնտեսությունն էլ կշարունակի իր դինամիկ զարգացումը։ Ու վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ներդնել նաև տնտեսության ոլորտում և ունենալ տնտեսական դիվերսիֆիկացված հարաբերություններ։

Եվ ընդհակառակը, վերջին ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, թե տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան ինչպես է օգնում, որ գլոբալ ճգնաժամը հետևանքները ի վիճակի լինենք մեղմացնել»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն