«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը | azatutyun.am

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը | azatutyun.am

azatutyun.am «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին, կրկին խոսելով Գարեգին երկրորդի մասին, նրան անվանեց աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան։

Վարչապետի կողմից մի քանի անգամ Կտրիճ Ներսիսյան ասելուց հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հարվածում էին սեղանին, այնուհետև լքեցին նիստերի դահլիճը։

Իրավիճակն այսօր ավելի վաղ ԱԺ նիստերի դահլիճում ևս լարվեց՝ կրկին նույն պատճառաբանությամբ, երբ վարչապետ Փաշինյանը Գարեգին Երկրորդին անվանեց աշխարհիկ անունով: Խորհրդարանական ընդդիմությունն ի պատասխան սկսեց խփել սեղաններին, բղավելով՝ «Վեհափառ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն