azatutyun.am Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել, հայտնել է Բելառուսի ԲԵԼՏԱ պետական լրատվական գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինացի տասը ռազմագերիներ, որոնք համարվում էին անհետ կորած, ազատ են արձակվել գերիների փոխանակման արդյունքում։
«Մենք վերադարձնում ենք մեր տասը զինծառայողներին՝ Բելառուսի միջոցով։ Նրանք Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի զինծառայողներ են։ Նրանք պաշտպանել են երկիրը Դոնեցկի ուղղությամբ», – X-ում գրել է Զելենսկին՝ շեշտելով, որ բոլոր տասը համարվել են անհետ կորած, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում