ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հետապնդումների չափերը | arm.sputniknews.ru

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հետապնդումների չափերը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ուկրաինայում տեղական իշխանությունները համակարգված և սիստեմատիկ արշավ են իրականացնում կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարների հարկադիր փակման, հողերի առգրավման և դրանք աղանդավորական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն փոխանցելու ուղղությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ զեկույցում։

«Տեղական իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հոտին այլ դավանանքների անցնելու առաջարկություններով կամ պահանջներով։ Տարածված են մարզային և քաղաքային ինքնակառավարման մարմինների կողմից երկրի ղեկավարությանն ուղղված՝ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելելու կոչերը: Արևմտյան Ուկրաինայի մի շարք բնակավայրերում իշխանության տեղական մարմինները հարկադրանքով փակում են տաճարները, խոչընդոտում հավատացյալների՝ ժամերգություններին մասնակցելուն, տեղերում կիրառում են Ուկրաինական ուղղափառ եկեղեցու «գործունեության արգելքները»», – նշվում է փաստաթղթում:

Զեկույցում ներկայացվում է տեղական իշխանությունների հակաեկեղեցական որոշումների լայն աշխարհագրությունը։ Օրինակ, 2022 թվականի մայիսին Խմելնիցկիի քաղաքապետը Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տնօրինումից հանել է 13 հողամաս, ներառյալ Մայր Տաճարի և վանքի տակ գտնվող հողերը՝ դրանք փոխանցելով աղանդավորական Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն կամ կարգադրելով քանդել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն