Իրանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին | shantnews.am

Իրանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին | shantnews.am

shantnews.am Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին, երկուշաբթի օրը IRINN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ֆինանսների նախարար Ալի Մադանիզադեն։

«Ինչպես երևում է, ԱՄՆ-ն որոշել է ևս մեկ անհաջող փորձ կատարել։ Մենք վաղուց էինք սպասում դրան և լավ գիտեինք նրանց ծրագրերի մասին։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր և լիովին պատրաստ է նման զարգացմանը», – ասել է Մադանիզադեն։

Պաշտոնյան մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչության դիմելու» փորձերի մեջ։

«Մենք նույնպես ունենք մեր սեփական գործիքները և գիտենք, թե ինչպես խաղալ այս խաղը», – նշել է նա։

Միաժամանակ, Մադանիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է ակնկալի, որ Իրանի պատասխանը «կլինի բացառապես պաշտպանողական։ Նրանք պետք է նաև պատրաստ լինեն, որ մենք անցնենք հարձակման»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն