factor.am Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի լույս 25-ի գիշերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։ Նա նշել է, որ հարվածը հասցվել է Սևերսկի շրջանին, գրում է Meduza-ն։
Կոնդրատևը հայտարարել է, որ «անօդաչու թռչող սարքի բեկորներն» ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի տարածքում։ Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Աֆիպսկի բնակավայրում վնասվել է առնվազն 10 մասնավոր տուն, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։
Նահանգապետը հավելել է, որ հրդեհ է բռնկվել նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ուկրաինական Supernova+ և Exilenova+ տելեգրամ ալիքները հաղորդում են Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում