azatutyun.am ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուն, ինչպես նաև Քոչարյանների տներում, ընտանիքին պատկանող ընկերություններում խուզարկություններին, ասաց, թե «իշխանության կողմից քաղաքական պատվեր է»:
«Քաղաքական պատվեր է, բացահայտ հրահանգ է հնչել, գնացել են այդ հրահանգը կատարելու: Որպեսզի կարողանա հասցնել իր նպատակին և բավարարի ամբողջական Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները, Հայաստանում գործող քաղաքական ընդդիմադիր ուժերին, ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց կամ առհասարակ բոլոր դիմադրության օջախները պետք է ինքը ոչնչացնի, որպեսզի կարողանա իր այս հակահայկական ծրագիրը իրականացնի»,- ասաց Սաղաթելյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում