Պետդումայից զգուշացնում են՝ «Հայաստանը կարող է զրկվել բոլոր արտոնություններից» | azatutyun.am

Պետդումայից զգուշացնում են՝ «Հայաստանը կարող է զրկվել բոլոր արտոնություններից» | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները» և արտոնությունները, եթե այդ երկիրը շարունակի Արևմուտքի հետ իր սիրախաղը», – TACC գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։

«Հայաստանը չի կարող երկու աթոռին միաժամանակ նստել։ Նրանք ուզում են արտոնություններ ստանալ Ռուսաստանից, բայց նաև Արևմուտքի խաղը խաղալ։ Թող խաղան, բայց այդ դեպքում, բնականաբար, մենք էլ մեր «նվերները» կվերցնենք», – նշել է ռուսաստանցի պատգամավորը՝ հավելելով, թե այդ դեպքում «Փաշինյանը բարդ կացության մեջ կհայտնվի»։

Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց: «Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարոց պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», – նշել էր Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն