Իրանը սպառնացել է հարվածել հակառակորդի բազաներին՝ սահմանը խախտելու դեպքում | news.am

Իրանը սպառնացել է հարվածել հակառակորդի բազաներին՝ սահմանը խախտելու դեպքում | news.am

news.am Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Վալի Ջահանշահին նախազգուշացրել է երկրի սահմաններից դուրս գտնվող թաքֆիրական խմբավորումներին և թշնամական այլ ուժերին, որ Իրանի սահմանը խախտելու կամ սպառնալիք ստեղծելու դեպքում նրանք խիստ պատասխան կստանան։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Իրանի հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններ կատարած այցի ընթացքում Ջահանշահին հայտարարել է, որ զինված ուժերի համար պետական սահմանը «կարմիր գիծ» է, իսկ ներթափանցման ցանկացած փորձ կամ ագրեսիվ գործողություն կարժանանա «վճռական և կործանարար հարվածի»։

Գեներալի խոսքով՝ այսօր ցամաքային զորքերը գտնվում են մարտական պատրաստվածության բարձր մակարդակի վրա, զինված են նոր սպառազինությամբ ու տեխնիկայով և հատուկ հակազդման ծրագրեր են մշակել հնարավոր սպառնալիքների համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն