Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել | factor.am

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել | factor.am

factor.am ՌԴ Լիպեցկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը, փոխանցում է Meduza-ն։

Նրա տեղեկացմամբ՝ զոհերը տղամարդ և 14-ամյա դեռահաս են։ Երկու կին վիրավորվել և հոսպիտալացվել է։

Բացի այդ, օգոստոսի լույս 26-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստի վրա: Նահանգապետ Եվգենի Պերվիշովի խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը տարածվել է ավելի քան 100,000 քառակուսի մետր տարածքի վրա: Աշխատակիցները տարհանվել են, մեկ մարդ վիրավորվել է:

RWB-ի մամուլի ծառայությունը հաստատել է լոգիստիկ օբյեկտի վրա հարձակումը և նշել, որ այնտեղ բեռների նոր փոխադրումներ չեն իրականացվում։ Կոտովսկում գտնվող պահեստը Wildberries-ի ինը օբյեկտներից մեկն էր, որը հարձակման ենթարկվեց դեռևս հուլիսի կեսերին, երբ Ուկրաինան սկսեց թիրախավորել դրանք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն