Փեզեշքիան. «ԱՄՆ-ն այս փուլում տնտեսական ճնշմամբ ոչնչի չի հասնի» | azatutyun.am

ԱՄՆ-ն այս փուլում տնտեսական ճնշմամբ ոչնչի չի հասնի. Փեզեշքիան | azatutyun.am

azatutyun.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցների միջոցով ոչնչի չի հասնի:

«Ամերիկան այս փուլում տնտեսական ճնշմամբ ոչնչի չի հասնի, ինչպես չկարողացավ հասնել պատերազմի ընթացքում»,- ըստ ISNA գործակալության՝ ասել է Փեզեշքիանը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը շաբաթվա սկզբին էր ներկայացրել Իրանի «տնտեսական խեղդման» ծրագիրը՝ նախազգուշացնելով, որ դրան չմիացող երկրները լուրջ հետևանքների կբախվեն։

«Մեր սկզբունքն է խնդիրները հասկանալ և լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով, սակայն միևնույն ժամանակ մենք վճռականորեն դիմակայելու ենք տնտեսական ճնշումներին, ինչպես արել ենք մինչև այժմ»,- հավելել է Փեզեշքիանը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները փակուղում են հայտնվել, քանի որ երկու երկրները տարաձայնություններ ունեն ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցում։

ԱՄՆ-ն պահանջում է վերականգնել նեղուցով ազատ նավագնացության կարգը, որ գործում էր փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմից առաջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, թե Վաշինգտոնը «լիակատար վերահսկողություն» ունի ջրային ճանապարհի նկատմամբ։ Սակայն Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը հակադարձում է՝ հայտարարելով, որ Հորմուզի նեղուցն իրենց վերահսկողության տակ է, և ոչ մի նավ չի կարող անցնել այս ջրային ճանապարհով առանց Իրանի թույլտվության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն