Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ճամբարի խոհանոցի գործունեությունը | news.am

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ճամբարի խոհանոցի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզ, գ․ Փյունիկ): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել դրանք հեշտորեն ախտահանել։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն