«Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են նշանակվել երկու դատախազի նկատմամբ | 1lurer.am

«Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են նշանակվել երկու դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում են դատախազությունից։

«Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել են դատական նիստերին անհարգելի բացակայություններ, մեկ այլ դեպքով հաստատվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի պահպանել դատախազի վարքագծի և աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 21-ի որոշումներով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն