Կրեմլը հայտարարել է, որ կոշտ պատասխան կտա ուկրաինական հարվածներին | azatutyun.am

Կրեմլը հայտարարել է, որ կոշտ պատասխան կտա ուկրաինական հարվածներին | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանը կոշտ պատասխան կտա Ուկրաինայի կողմից իր առևտրային և տնտեսական ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, պետական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Կրեմլը:

TASS-ը մեջբերել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որը նշել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ չէ ընդլայնել կամ սրել իր ռազմական գործողությունները Ուկրաինայում, քանի որ ռուսական ուժերն այնտեղ «արդեն առաջ են շարժվում»։

Ռուսական առցանց մանրածախ առևտրով զբաղվող Ozon ընկերությունն այսօր հայտնել է, որ Ուֆայում և Օրենբուրգում գտնվող իր երկու լոգիստիկ օբյեկտները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Հարձակումների հետևանքով երկու օբյեկտներից և ոչ մեկում հրդեհ չի բռնկվել։ Օրենբուրգում գտնվող կենտրոնն արդեն վերսկսել է իր աշխատանքը։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն