Ուզո՞ւմ եք ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ` համագործակցեք ՔՊ-ի հետ․ Վարդանյան | arm.sputniknews.ru

Ուզո՞ւմ եք ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ` համագործակցեք ՔՊ-ի հետ․ Վարդանյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՔՊ-ի իշխանության ժամանակ որևէ ունեցվածք պահելու լավագույն ձևը ՔՊ-ի հետ պայմանավորվելն է ու քաղաքականությամբ չզբաղվելը, այսինքն՝ քաղաքականությունից հեռու մնալը կամ իրենց հաճո քաղաքական գիծ վարելը։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Ուզու՞մ եք քրեական գործը փակվի․ համագործակցեք ՔՊ-ի հետ, ուզու՞մ եք որևէ ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցեք ՔՊ-ի հետ։ Ասենք՝ Խաչատուր Սուքիասյանի՝ «Սիլ պլազան» գնելու գնի հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա։ Ինչու՞, որովհետև Խաչատուր Սուքիասյանը նրանց թիմակիցն է»,- հայտարարեց Վարդանյանը։

Նա վստահ է, որ ՔՊ-ն իրենց չի ներում այս 8 տարիներին իր հետ չպայմանավորվելն ու պայքարելը, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ընտանիքի դեմ այս ամբողջ գործընթացը տեղի չէր ունենա, եթե ՔՊ-ի հետ պայմանավորվածություն լիներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն