Ես ընդամենն ասել եմ Քյարքի, վերադարձի մասին չեմ խոսել․ Նիկոլ Փաշինյան | arm.sputniknews.ru

Ես ընդամենն ասել եմ Քյարքի, վերադարձի մասին չեմ խոսել․ Նիկոլ Փաշինյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե նախորդ ճեպազրույցում ընդամենը Տիգրանաշենն անվանել է ադրբեջանական անունով՝ «Քյարքի», սակայն դա չի նշանակում, թե ինքը խոսել է դրա վերադարձի մասին։

«Ընդամենն արձանագրել եմ, որ նման տարածք կա։ Ասել եմ, որ 29743 քառակուսի կիլոմետրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Էս թվաբանության մեջ չեն Ադրբեջանի 3 անկլավային տարածքները, մեր էքսկլավային Արծվաշենը մտնում է։ Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է՝ մենք ասում ենք, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 29743 կմ չէ, այլ, օրինակ, 29755 քառակուսի կմ է։ Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱԺ-ում՝ պատասխանելով պատմագամավերների հարցերին, ասել էր՝ շատ կարևոր է միջպետական էթիկա ձևավորելը։ 

«Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է․ որ Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքին ասում ենք Տիգրանաշեն։ Պրոբլեմը դա է»,- ասել էր նա և հավելել, որ «սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը»։

«Գնալ ձեր ասած տրամաբանությամբ, նշանակում է հրաժարվել է Արծվաշենից, Ջերմուկի էն տարածքներից, որոնց մասին մենք անընդհատ կարևոր ենք համարում խոսել, նշանակում է հրաժարվել սահմանի գոյությունից։ Այլ բան, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը», – նշել էր Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն