factor.am Սանկտ Պետերբուրգում՝ Կոլպինսկոյե մայրուղում, ավտոմեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել, գրում է Meduza-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ մեքենայում գտնվել են զինծառայող և նրա կինը։ Տղամարդը տեղում մահացել է, իսկ կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ «Фонтанка»-ի պնդմամբ՝ պայթյունի հետևանքով զույգի ոտքերը պոկվել են։ Նշվում է, որ զոհված զինծառայողը փոխգնդապետի կոչում ուներ։
Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի առավոտյան՝ «Մագնիտ» խանութի մոտ։ Ականատեսների խոսքով՝ տեղական ժամանակով 10։00-ի սահմաններում զինծառայողը կնոջ հետ մեքենայով հեռացել է տնից, այդ պահին էլ ավտոմեքենայում պայթուցիկ սարք է գործարկվել։
«Агентство»-ի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել մի թաղամասում, որտեx բնակելի շենքեր են կառուցվել զինծառայողների համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում