ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը դատարանի առջև կկանգնի 2028 թվականին | news.am

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը դատարանի առջև կկանգնի 2028 թվականին | news.am

news.am Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամմեդը 2028 թվականի հունիսին կկանգնի ամերիկյան ռազմական դատարանի առջև։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Կուբայի Գուանտանամո բազայում ԱՄՆ ռազմական հանձնաժողովի ներկայացուցիչը, որտեղ պահվում է մեղադրյալը, հաղորդում է AFP-ն։

Գործով լսումները կսկսվեն 2028 թվականի հունիսի 5-ին։

Խալիդ Շեյխ Մուհամմադը, ով հայտնի է ՔեյԷսԷմ մականունով, համարվում էր «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ամենամոտ զինակիցներից մեկը: Նրան ձերբակալել են Պակիստանում 2003 թվականի մարտին: Մինչև 2006 թվականին Գուանտանամո տեղափոխվելը, նա շուրջ երեք տարի պահվել է ԿՀՎ-ի (CIA) գաղտնի բանտերում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն