azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ տնտեսական ճնշման վերջին արշավը՝ զգուշացնելով բոլոր երկրներին, որ դրանց միանալը հավասարազոր է մեկ պետության անօրինական կամքը անկախ պետություններին պարտադրելուն, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Հայտարարությունում նախարարությունը պնդում է, որ ԱՄՆ պատժամիջոցները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, և Վաշինգտոնի կողմից տնտեսական պատերազմ հայտարարելը որակում է որպես ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված ռազմական հակամարտության շարունակություն։
Վաշինգտոնն այս շաբաթասկզբին հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ, ապա բոլոր երկրներին զգուշացրեց, որ կպատժվեն, եթե որևէ կերպ օգնեն Թեհրանի շրջանցել պատժամիջոցները:
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ նոր պատժամիջոցները որակել է որպես «պետական ահաբեկչություն» և մարդկության դեմ հանցագործություն՝ նշելով, որ դրանք լուրջ վտանգի տակ են դնում միլիոնավոր խաղաղ բնակիչների առողջությունն ու կենսապահովումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում