ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին | 1lurer.am

ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ներդնել ուսուցիչների ատեստավորման 300 հազար դրամ դրույքաչափի հասանելիություն՝ առավել բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար

Նոր ուսումնական տարում շարունակվելու են նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված բարեփոխումները։ Կամավոր ատեստավորման համար դիմումների ընդունումն արդեն մեկնարկել է. այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ատեստավորման գործընթացը կկազմակերպվի հետագա ամիսներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ակնկալվում է, որ ատեստավորման արդյունքում բարձր վարձատրություն ստացող մասնագետների թիվը կավելանա։ Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է նաև վերափոխել ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը՝ ներդնելով 300 հազար դրամ դրույքաչափի հասանելիություն առավել բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար, որին կգումարվի նաև համապատասխան հավելավճարը։

«Ուսուցիչների վարձատրության համակարգը պետք է անընդհատ զարգանա։ Մենք սահմաններ չենք դնում և կարծում ենք, որ ուսուցիչը պետք է լինի ամենահեղինակավոր և պահանջված մասնագիտություններից մեկը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հիշեցրել է, որ նախորդ ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 4000 նոր ուսուցիչներ և շեշտել՝ դպրոցում աշխատանքը, որպես մասնագիտական հեռանկար, տարեցտարի ավելի շատ երիտասարդներ են դիտարկում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն