news.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա զրույցի ընթացքում, որը կանցկացվի ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, ի թիվս այլ հարցերի կքննարկեն Երևանի՝ ԵՄ անդամակցությանը ձգտելու հարցը և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РБК-ն։
«Նախատեսվում է զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ։ Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ ստանալով հսկայական օգուտներ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունից. այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել։ Եվ այդ մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն», — նշել է Ուշակովը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում