Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակումները կապված են բացառապես սանիտարական նորմերի, այլ ոչ թե քաղաքականության հետ․ Գալուզին

Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակումները կապված են բացառապես սանիտարական նորմերի, այլ ոչ թե քաղաքականության հետ․ Գալուզին | tert.am

tert.am Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների ռուսական շուկա մատակարարման դեմ ենթադրյալ պատժամիջոցների մասին հայկական կողմի հայտարարությունները մանիպուլյատիվ են։

Գալուզինը նշել է, որ մի շարք հայ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների մատակարարման սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից կիրառված «պատժամիջոցներ»։

«Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն», – ասել է փոխնախարարը։

«Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակումները կապված են բացառապես սանիտարական նորմերի, այլ ոչ թե քաղաքականության հետ: Ավելին, Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունել, որ որոշակի ապրանքների հետ կապված կան որակի խնդիրներ», – ընդգծել է Գալուզինը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն