1lurer.am Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Դրա առիթ են դարձել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա երկու հարձակումները, որոնք ուղևորվում էին դեպի ռուսական ափ՝ հաղորդում է Anadolu-ն:
Առաջինը երեք անօդաչու թռչող սարքերի հարվածի տակ է հայտնվել Lider Bordo Mavi բեռնանավը, որը Տուապսե բանջարեղեն էր տեղափոխում Սամսունից։ Նրան օգնության հասած Lider Kocatepe նավը, ըստ թուրքական իշխանությունների, նույնպես դրոնի հարձակման է ենթարկվել։