ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել

ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել

Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Սևանա լիճ և Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Հովք գյուղում գտնվող «Կանաչ ուսուցման կենտրոն», որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է և դարձել է ֆերմերների, երիտասարդների ու գյուղատնտեսների սիրված վայրը։ Ուսուցման, ճամբարային հանգստի և արշավների հնարավորություններով կենտրոնը համատեղում է կրթությունը, համայնքային կյանքն ու բնությունը։

«Ոգեշնչող է տեսնել, թե ինչպես է այս նախագիծը նպաստում տարածաշրջանում ավելի կայուն գյուղատնտեսության և ագրոտուրիզմի զարգացմանը»,- նշվում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ ‎

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն