28-ամյա կինը ոչ սթափ վիճակում սպանել է 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ | arm.sputniknews.ru

28-ամյա կինը ոչ սթափ վիճակում սպանել է 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ

Երեկ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։

Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։ 28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն