azatutyun.am ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հավատարմագրել մի շարք խոշոր լրատվամիջոցների լրագրողների, որոնք պատրաստվում էին լուսաբանել «Մեծ քսանյակի»՝ G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը։
Երկօրյա հանդիպումը մեկնարկում է այսօր՝ օգոստոսի 31-ին, Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում։ Հավատարմագրում չեն ստացել, մասնավորապես, The New York Times-ի, The Wall Street Journal-ի և Bloomberg-ի որոշ լրագրողներ։
The New York Times-ից մերժել են տնտեսական հարցերով թղթակից Ալան Ռապեպորտի դիմումը, որը 2017 թվականից լուսաբանում է ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատանքը և մասնակցել է G7-ի ու G20-ի շուրջ մեկ տասնյակ գագաթնաժողովների։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում