azatutyun.am Իրանը չի ձգտում պատերազմել, սակայն երկրի դեմ ագրեսիայի ոչ մի դրսևորում անպատասխան չի մնա, ԱՄՆ-Իրան վերսկսված հարվածների ֆոնին հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Մենք չենք ձգտում պատերազմի. սա մեր ուղերձն է եղել աշխարհին մինչև հիմա։ Սակայն ագրեսիայի դեպքում ձեռքներս ծալած չենք նստի. մենք կարող ենք վճռական պատասխան տալ»,- հայտարարել է նա։
Փեզեշքիանը նաև ասել է, որ տարածաշրջանում անկայունությունը կազդի բոլորի վրա և լուրջ խնդիրներ կստեղծի: «Անկայունությունը ոչ մի երկրի շահերից չի բխում»,- ընդգծել է նա։
Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը կիրակի հարվածել են Իրանի Լարակ կղզում գտնվող հրթիռների արձակման երկու կայանքի: Նշվում է, որ իրանական կողմը պատրաստվում էր դրանց միջոցով ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում, ինչն «անմիջական սպառնալիք» էր ներկայացնում: