Արարատում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակից կատարված գողությունը բացահայտվել է

Արարատում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակից կատարված գողությունը բացահայտվել է

Օգոստոսի 11-ին ստացվել էր հաղորդում, որ նախորդ երկու օրվա ընթացքում պատուհանը հրել-բացելով մտել են Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գողացել գումար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվում է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արարատ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։

Նույն օրը նա հայտնաբերվում է Արարատ գյուղում, ձերբակալվում և տեղափոխվում բաժին, որտեղ խոստովանում է արարքը։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն