tert.am Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը:
«Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք՝ ԵԱՏՄ, մենք ԱՊՀ անդամ ենք, մենք սառեցրել ենք և չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում, հետևաբար պետք չէ արհեստական թեմաներ:
Ես չեմ ուզում թաքցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացել, մենք դա տեսնում ենք մեդիայում, պաշտոնյաների հայտարարություններում և Ռուսաստանի կառավարության առանձին որոշումներում, օրինակ մեր գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի, ալկոհոլի մեր արատահանման սահմանափակումների մասով, ես կարող եմ ասել, որ սրանից հետևում է, որ մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում