«Հարավկովկասյան երկաթուղիների» հարցով Միրզոյանը ռուսական կողմից ազդակ է ստացել | arm.sputniknews.ru

«Հարավկովկասյան երկաթուղիների» հարցով Միրզոյանը ռուսական կողմից ազդակ է ստացել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վերջին ազդակը, որ հայկական կողմը ստացել է ռուսական կողմից «Հարավկովկասյան երկաթուղիների»` Երասխ–Նախիջևան և Ախուրիկ–Թուրքիա սահմանային հատվածները վերականգնելու հարցով, եղել է 2–3 օր առաջ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդ ազդակը խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները, թե ով որքան է ներդնելու և այլն»,– նշել է նախարարը։

Ըստ նրան` կարելի է ասել, որ սա մերժում չէ ռուսական կողմից, եթե փորձում են հասկանալ առաջացած խնդիրն ինչպես լուծել։ Այժմ, Միրզոյանի խոսքով` քանի որ ռուսական կողմից այս ազդակը նոր է ստացել, պատկան գերատեսչությունները կներգրավվեն և կհասկանան` ինչ պետք է անել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն